ՄամուլՔաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը Բյուրականում նիստ է անցկացրել

Ռոբերտ Քոչարյանը Բյուրականում նիստ է անցկացրել

Hraparak.am-ի տեղեկություններով «Հայաստան» խմբակցությունը երեկ Բյուրականում արտագնա նիստ է անցկացրել, որին մասնակցել է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. քննարկման հիմնական հարցը վերաբերել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։

Ռոբերտ Քոչարյանը թիմակիցներին բացատրել է, որ ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել եւ ելքը դեռեւս չի երեւում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը մեզ փոխանցեց, որ նաև քննարկել են ամենատարբեր հարցեր, ամփոփվել է անցած տարվա խմբակցության գործունեությունը, ինչպես նաև՝ առաջիկա մարտավարական, ռազմավարական գործողություններ:

Կիսվեք էջում