Մամուլ

Պաշտպանության բանակը շուտով պատասխան հարվածը կհասցնի. ներում չի լինելու․ Վահրամ Պողոսյան

Պաշտպանության բանակը շուտով պատասխան հարվածը կհասցնի. ներում չի լինելու․ Վահրամ Պողոսյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»:

թեժ մարտեր

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ գերեվարվել է ադրբեջանցի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից։

«Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:

Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից»:

Կիսվեք էջում