Մամուլ

Նիկոլ Փաշինյանը տեսակցել է Սասուն Միքայելյանին․ ֆոտո

Նիկոլ Փաշինյանը տեսակցել է Սասուն Միքայելյանին․ ֆոտո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին:

Փաշինյան զինվոր տեսակցություն

Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Վարչապետը տեսակցել է նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին:

Կիսվել նյութով