Օգտակար

Որ տեսակի արյան խմբերն են գտնվում կորոնավիրուսով վարակվելու ռիսկային խմբում

Որ տեսակի արյան խմբերն են գտնվում կորոնավիրուսով վարակվելու ռիսկային խմբում։

Արյան տեսակը կարող է կապ ունենալ կորոնավիրուսով վարակվելուց

Գոյություն ունեն A, B, AB և O արյան խմբերը:

առաջին (0), երկրորդ (A), երրորդ (B), չորրորդ (AB)

Սովորաբար, ավելի շատ մարդիկ են O արյան խումբ, քան A-ի և այլ խմբերի արյան խմբերը: Օրինակ ՝ Մեծ Բրիտանիայում մարդկանց 48% -ը ունի O արյան խումբ, իսկ 38%, 10% և 3% համապատասխանաբար ունեն A, B և AB արյան խմբեր:

Արյան խմբավորմամբ տարբերակումը կարևոր դեր ունի արյան դոնոր լինելուն:

COVID-19

Theconversation.com-ի տվյալներով՝ վերլուծել են Չինաստանի գրեթե 2200 COVID-19 հիվանդների արյան նմուշները և տասնյակ հազարավոր առողջ մարդկանց մոտ պարզել են, որ A կարգի արյան խմբերը գտնվում են զգալիորեն ավելի բարձր ռիսկային խմբում, քան O կարգի արյան տիպ ունեցողները։

Առողջապահության հետազոտողների տվյալներով՝ COVID-19 ռիսկի մեջ արյան տիպի տարբերությունները կարող են պայմանավորված լինել արյան որոշակի հակամարմիններով, բայց դա հաստատելու համար անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ։

Ուհանի հիվանդանոցներից մեկի տվյալների համաձայն, բնակչության վարակվածների 40%-ը ունեցել են A արյան խումբ, իսկ 25%-ը O արյան խումբ:

Առաջին վիճակագրական ուսումնասիրություննները ենթադրում են, որ A կարգի արյան խումբ ունեցող մարդիկ զգալիորեն ավելի մեծ ռիսկ ունեն COVID-19 վարակվելու, քան՝ O արյան խումբ ունեցող անձինք։

Ըստ պաշտոնական տվյալների համաձայն՝ Չիլիի, Կոլումբիայի և Մեքսիկայի երկրներում, մարդկանց 59-ից 85 տոկոսը ունեն O արյան խումբ, և այդ երկրները պաշտոնապես հրապարակում են շատ ցածր COVID-19 դեպքեր և մահեր:

Կիսվեք էջում