Շոու-բիզնես

«Ալլա՛, դու վաղուց էիր այստեղ բոլորին զզվացրել»․ Պուգաչովան լքել է Ռուսաստանը

«Ալլա՛, դու վաղուց էիր այստեղ բոլորին զզվացրել»․ Պուգաչովան լքել է Ռուսաստանը

Օրեր առաջ երգչուհի Ալլա Պուգաչովան երկար ժամանակ անց առաջին անգամ կապ է հաստատել Instagram-ում հետևորդների  հետ։ Երգչուհին մեկնաբանել է իրեն քննադատողների վերջին հաղորդագրությունը, որը նրանք թողել են Օստանկինո հեռուստակենտրոնի շենքի վրա։

Հեռուստաաշտարակի վրա պրոյեկտորի օգնությամբ գրվել է հետևյալ արտահայտությունը՝ «Ալլա՛, լավ է, որ փախել ես: Ալլա՛, դու վաղուց էիր այստեղ բոլորին զզվացրել»։

Պուգաչովան ի պատասխան Instagram-ի իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ նա սպիտակ կոստյումով նստած է այգում։ Երգչուհին կից գրել է.

«Որքան ցածր է խելքը, այնքան ավելի բարձր են վիրավորանքները: Հանգի՛ստ ապրիր, երկի՛ր»:

alla pugachova

Հայտնի է, որ Պրիմադոննան Ռուսաստանը լքել է այն բանից հետո, երբ երկիրը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինան: Նա տեղափոխվել է Իսրայել: ՌԴ-ում շատերն այս քայլը դավաճանական են համարում:

Կիսվել էջում