ՄամուլՏեսանյութ

Ոստիկանները բնակչի տանը կեղծ հուշանվեր-փողեր են գտել, իսկ ավտոտնակում նրանց չնախատեսված բացահայտում էր սպասում

Մասիսի քրեական հետախույզները ստացել են տեղեկություն, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի մի բնակիչ տարբեր մարդկանց միջոցով փորձում է իրացնել կեղծ հուշանվեր թղթադրամներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ստուգումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ դեկտեմբերի վերջերին 47-ամյա տղամարդը իր երիտասարդ համագյուղացիներից մեկին է տվել 300 հազար դրամի հուշանվեր թղթադրամներ՝ պայմանով, որ կեղծը մաքուր դարձնելուց հետո նա գումարի կեսը կվերադարձնի:

Երիտասարդը գիտակցելով, որ նման արարքը քրեորեն պատժելի է, այրել էր հուշանվեր թղթադրամները: Հունվարի 14-ին ոստիկաններն արդեն ունեին խարդախության վերաբերյալ բավարար ապացույցներ:

Հունվարի 17-ին դատարանի որոշման հիման վրա խուզարկություն է կատարվել 47-ամյա տղամարդու տանը, ննջասենյակի պահարանում հայտնաբերվել են 86 հատ 50-հազարանոց, եւ 82 հատ 100-հազարանոց անվանական արժեքով հուշանվեր թղթադրամներ:

Իսկ ավտոտնակում հայտնաբերվել է սուր հոտով կանեփանման զանգված՝ մոտ 16 գրամ քաշով:

Տղամարդը ձերբակալվել է:

Կիսվեք էջում