«Միսս Բոստոն» մրցույթի հաղթողը հայուհի է (ֆոտո)
«Միսս Բոստոն» մրցույթի հաղթողը հայուհի է
Բոստոնում երեկ գիշեր ավարտվեց «Միսս Բոստոն» ամենամյա գեղեցկության մրցույթը, որի հաղթողը հայուհի՝ Քրիստինա Այանյանն է:
Քրիստինա ծնվել է ԱՄՆ-ում, նա գեղեցկության մրցույթների է մասնակցում յոթ տարեկանից:
Արդեն 10 տարեկանում Քրիստինան ճանաչվել է «Միսս Բոստոն» մանկապատանեկան մրցույթի հաղթող, իսկ 2013 թ.-ին ստացել է Մասաչուսեթս նահանգի «Միսս արտակարգ անչափահաս-2013» մրցույթի գլխավոր թագը:
Քրիստինա Այանյանը լավ տիրապետում է հայերենին, հաճախ է այցելում Հայաստան, ներգրավված է համայնքային կյանքում, իսկ ավելի վաղ աշխատել է ABC հեռուստաընկերությունում՝ լուսաբանելով Emmy մրցանակաբաշխությունը։
Այժմ թղթակցում է The Armenian Weekly-ին: