Աշխարհ

Մելաձեի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել

Հայտնի երգիչ Վալերի Մելաձեն 91-ամյա հոր մահվան պատճառով հետաձգում է իր առաջիկա համերգները։ Արտիստը տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է ցավալի լուրը։

Նրա խոսքով՝ համերգները հետաձգվել են անձնական հանգամանքների պատճառով։ Նա նաև վստահեցրել է Աստանայի և Ալմաթիի իր երկրպագուներին, որ իրենց հանդիպումն անպայման տեղի կունենա մոտ ապագայում։

Համերգի կազմակերպիչները կցել են նաև փոխված ամսաթվերով պաստառ և ներողություն խնդրել հանդիսատեսից պատճառված անհարմարությունների համար։

Երաժշտի հայրը՝ Շոթա Մելաձեն, մահացել է 91 տարեկանում։ Ըստ հրապարակումների՝ արտիստի ազգականը մի քանի օր առաջ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք՝ առողջական խնդիրների պատճառով։

Կիսվեք էջում