Մամուլ

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ Nissan-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ Nissan-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մանվել Բ․-ն իր վարած Nissan Tida  մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ 72-ամյա Զեմֆիրա Գ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին, որպեսզի օգնություն ցուցաբերեն վրաերթի ենթարկվածին, սակայն բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի վայրից մի քանի մետր հեռավորության վրա կա վերգենտյա անցում։ Ու եթե հետիոտնը անցներ վերգետնյա անցումով, ապա ողբերգական վարերթը տեղի չէր ունենա։

Կիսվեք էջում