Մամուլ

Մալիշկա գյուղում կինն անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ. նա բերման է ենթարկվել

Մալիշկա գյուղում կինն անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ. նա բերման է ենթարկվել

Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը բերման է ենթարկվել։

Bavnews.am-ին՝ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռվել։

«2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ եւ Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։

Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին եւ անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրեւանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։

Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։

Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները»։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզում է։ Այցելության ժամանակ բնակիչներից մեկը անձրևանոց է նետել Փաշինյանի ուղղությամբ, ինչից անմիջապես հետո անվտանգության ծառայողները դեպքի վայրից հեռացրել են կնոջը։

Կիսվել