Մամուլ

Արարատի մարզում Volkswagen-ը բախվել է բնակչի տան բետոնապատ պարսպին․ կան վիրավորներ

Արարատի մարզում Volkswagen-ը բախվել է բնակչի տան բետոնապատ պարսպին․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Հ․ Ենգոյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 29 տան բետոնապատ պարսպին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Ենգոյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ա․ Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

volswagen avtovtar

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Թազարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել էջում