Շոու-բիզնեսՏեսանյութ

Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին նշում է ծննդյան 15-ամյակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«3 կգ ու 53 սմ: Կար ժամանակ, դու տեղավորվում էիր իմ գրկում, իսկ հիմա զբաղեցնում ես իմ ամբողջ սիրտը։

Դու իմ առաջին վախն էիր ու ամենամեծ սերը։ Քեզ հետ ես առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում գիշերը չքնել, բայց միևնույն ժամանակ երջանիկ լինել:

Այսօր քո ծննդյան օրն է, և ես ունեմ ևս մեկ պատճառ քեզ համար շնորհակալ լինելու:

Եվ նույնիսկ երբ դու մեծանաս, նույնիսկ երբ ունենաս քո սեփական աշխարհը, քո սեփական ճանապարհները և քո սեփական մարդիկ՝ հիշիր. դու միշտ ինձ ունես։

Քո մայրը։ Քո տունը։ Քո ամենախաղաղ և ամենահավատարիմ սերը»,- ինստագրամյան իր էջում գրել է երգչուհի Անահիտ Սիմոնյանն ու շնորհավորել որդու՝ Արման Հակոբյանի ծննդյան 15-ամյակը՝ հրապարակելով տեսանյութ։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում