Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է 46-ամյա Արտավազդ Մ.-ի մարմինը
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Արտավազդ Մ.-ն է:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է:
Քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Փրկարարները մեծ դժվարությամբ դժվարանցանելի վայրից դին պատգարակով մոտեցրել են դիատարին: