Մամուլ

Կրակոցներ Երևանում․ ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր և 5 հատ կրակված պարկուճներ․ ժամանել է Երևանի ոստիկանապետը

Կրակոցներ Երևանում․ ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր և 5 հատ կրակված պարկուճներ․ ժամանել է Երևանի ոստիկանապետը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 14-ին, կրակոցեր են հնչել Երանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ ժամը 19։00-ի սահմաններում կրակոցներն են հնչել Ներքին Չարբախի 1-ին փողոցում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հակոբյանն ու Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչի Պապիկյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 2/1 հասցեի դիմաց հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի հետքեր։ Դեպքի վայրի զննությամբ էլ հայտնաբերվել են 5 հատ 20 մմ տ/չ կրակված պարկուճներ։ 

opel krak

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժնիը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք՝ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Պարզվում են նաև՝ արդյո՞ք կրակոցի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ինչպես նաև՝ ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Կիսվեք էջում