Շոու-բիզնես

«Եվրատեսիլում հաղթելու մեկ ձև կա». Լիլիթ Բլեյան

«Եվրատեսիլում հաղթելու մեկ ձև կա». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվրատեսիլյան հերթական ֆրուստրացիաները տեսնելով` մտածեցի էս թեմայով մի անգամ էլ գրել, որ խղճիս առաջ հանգիստ լինեմ։

Եվրատեսիլում հաղթելու մեկ ձև կա. կազմակերպել Եվրատեսիլի ազգային, ընտրական փուլը։

Բաց մրցույթ անել, որտեղ կընդունվեն բազմաթիվ հայտեր, կգրվեն տասնյակ նոր երգեր, ի հայտ կգան լիքը նոր անուններ, կկազմավորվեն նոր խմբեր, լիքը երաժիշտներ շանս կստանան` իրենց աշխատանքը մեծ լսարանին ներկայացնելու։

Ստեղծագործական մի` ընտրյալ խմբի փոխարեն` կակտիվանան բազմաթիվ խմբեր, լիքը նոր երգեր կունենանք, իսկ հայ ստեղծագործողները կկարողանան օգտագործել եվրատեսիլի հարթակը` իրենց անունը ներկայացնելու համար։

Ու էդ ժամանակ մենք կհաղթենք Եվրատեսիլում` անկախ քվեարկությունից, քանի որ մեր երկրի ներսում կստեղծենք երաժշտական, ստեղծագործական, մրցակցային աշխուժություն։ Էդպես մենք “Եվրատեսիլը կբերենք Հայաստան”։

Եվրատեսիլի հարթակի միակ իմաստը ես դրա մեջ եմ տեսնում։

Թե չէ դու հա՜ ուղարկի տաղանդավոր, քնքշաձայն աղջիկների, հետո էսպես նստելու ենք էլի ու ազգովի անպտուղ զարմանանք»։

Կիսվել նյութով