Կոտրել եմ ձեռքս, կպահանջվի վիրահատական միջամտություն. Ալեն Սիմոնյան
Կոտրել եմ ձեռքս, կպահանջվի վիրահատական միջամտություն. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Սիրելի ընկերներ, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ:
Մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն: Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և զանգերի համար»:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։