Մամուլ

Լուիզան միայն կարողացել է մեկ նախադասություն ասել. «երեխայիս փրկեք»

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 2-ին Երևանի Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան Լուիզա Ավետիսյանը մահացել է։ Մահացած ծննդկանի քույրը՝ Էլենը, պատմում է, որ Լուիզան միայն կարողացել է մեկ նախադասություն ասել՝ երեխայիս փրկեք։

Քրոջ խոսքով՝ երեխայի վիճակը լավ է, երեխայի նկատմամբ հատուկ վերաբերմունք են ցուցաբերում։

Նշենք, որ Լուիզա Ավետիսյանը մեկ տարի առաջ էր ամուսնացել։ Ընտանիքի կրտսեր երեխան էր, ունի ավագ քույր և եղբայր։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվելու է նաև դիահերձում, և հետո միայն կարող են դեպքի առնչությամբ մանրամասներ հայտնել։

Մահացած ծննդկան
Կիսվեք էջում