«Իր հայտարարությունը ոչ մի արժեք չունի ինձ համար». Տավուշի թեմի առաջնորդ
«Իր հայտարարությունը ոչ մի արժեք չունի ինձ համար». Տավուշի թեմի առաջնորդ
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։
«Իր հայտարարությունը ոչ մի արժեք չունի ինձ համար: Սա մեր կենսագրության հարցն է, նաև՝ հաղթանակած ինքնության:
Արցախը միայն տարածք չէ, մշակութային ժառանգություն չէ, Արցախը նաև 120 հազար մարդկանց կյանքն է ու կենսագրությունը, հավելյալ՝ ողջ հայության»,- «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանի 86,600 քառ. կմ-ը ներառում էնաև Լեռնային Ղարաբաղը:
«Միևնույն ժամանակ, մեր նահատակված եղբայրների, հայրերի, զավակների, ընկերների, մեր պատմության հարցն է. այս բոլորը որևէ մեկը չի կարող մեր ձեռքից խլել՝ ինչքան էլ հայտարարեն, ստորագրեն Ադրբեջանի կազմում: Ասելիքը մերն է լինելու»,- նշել է Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ այս փուլն էլ կհաղթահարենք:
Մանրամասները՝ ստորև տեսանյութում