Մամուլ

25-ամյա երիտասարդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մահացել է

25-ամյա երիտասարդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 22։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Ալիկ Ե․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Տերյան – Խանջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Կարեն Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին անգիտակից վիճակում իր ավտոմեքնայով տեղափոխել է «Քաջարան» բժշկական կենտրոն և այդ մասին ահազանգել Ոստիկանության Քաջարանի բաժին։ 

Ժամը 23։00-ին «Քաջարան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Քաջարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ալիկ Ե․-ն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում որպես անվտանգության մասնագետ։

Կիսվել էջում