ՄամուլՏեսանյութ

Իշխանությունը դատապարտված է հեռացման. եկեղեցին կանի այն, ինչն իր կոչումն է. արքեպիսկոպոս Խաչատրյան

Իշխանությունը դատապարտված է հեռացման. եկեղեցին կանի այն, ինչն իր կոչումն է. արքեպիսկոպոս Խաչատրյան

168.am-ը գրում է․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված բարդագույն իրավիճակում առաջնային է համարում համազգային համախմբումը։

Ըստ սրբազան հոր՝ այս համախմբումն ապահովելու համար առաջնային մանդատով օժտված է իշխանությունը, որը, սակայն, դա չի անում։

«Իր հերթին՝ համախմբման է գնում նաև Հայ Առաքելական եկեղեցին՝ փորձելով համախմբումն ապահովել քրիստոնեական հավատքի, ազգային արժեքների, ազգային ինքնության, կամ, որ նույնն է՝ գերագույն ազգային շահերի շուրջ։

Նման նպատակի շուրջ համախմբումը, սակայն, շատ դժվար է, երբ պետական ինստիտուտները դրան միտված քայլեր չեն անում, ավելին՝ գնում են դրան հակադրվելու ճանապարհով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արշակ արքեպիսկոպոս սրբազանը։

Նրա խոսքով՝ երբ հայկական երկու պետությունները կանգնած են կործանման եզրին, համախմբման առանցքը պետք է լինի ազգապահպանությունը, այդ նպատակով պայմանավորված՝ ազգի կենսատարածքի պահպանությունը, ուստի դժվար է համախմբվել այն  իշխանության հետ, որը դա չի անում, թեև եկեղեցին բազմաթիվ փորձեր արել է, դժբախտաբար, արդյունք չտալով, քանզի իշխանության մոտեցումը եղել է ոչ թե պետության կենսատարածքի պահպանությունը, այլ՝ հանձնումը։

««Արցախը հանձնենք՝ հանգիստ ապրենք» թեզը չափազանց վտանգավոր է։ Այդ թեզին հետևելու են նոր պարտվողական թեզեր՝ օրինակ՝ կրոնափոխ լինենք, որ լավ ապրենք, երկիրը հանձնենք, որ լավ ապրենք, երկիրը լքենք, որ լավ ապրենք»,- ասաց Արշակ Սրբազանը՝ հավելելով՝ եթե նպատակ է հռչակվել լավ ապրելը, ապա լավ ապրելու համար պետության կենսատարածքը զիջելով՝ իրականում ոչ թե լավ են ապրելու, այլ գոյատևելու են։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կիսվեք էջում