Խոհանոց

Ինչպես պատրաստել վրացական խինկալի

Ինչպես պատրաստել վրացական խինկալի, շատ համեղ, հյութեղ և ախորժելի

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում վրացական խինկալի պատրաստելու համեղ բաղադրատոմս։

Ինչպես պատրաստել վրացական խինկալի

Բաղադրիչներ

Լցոնը

1 ձու

1 մեծ գլուխ սոխ

500գր տավարի փափուկ միս

Մի քանի ճյուղ մաղադանոս և համեմ

70 գր. սերուցքային կարագ

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը

Մաղած ալյուրին ավելացնել ձուն, աղը և մի քիչ ջուր, հունցել պինդ խմոր: Միսը սոխի հետ 2 անգամ աղալ, ավելացնել կտրատած կանաչեղենը, աղը, լցնել կես բաժակ ջուր ու լավ խառնել:

Խմորը

1 բաժակ տաք ջուր

1 ձու

3 բաժակ ալյուր

Աղ

1 ճ/գ բուսական յուղ

Վրացական խինկալի խմորի պատրաստումը

Ձվի վրա աղ լցնել, ծփել: Ավելացնել 3 բաժակ ալյուր և բուսական յուղը: Խառնել և ավելացնել տաք ջուրը: Խառնել սկզբից գդալով, ապա ձեռքով:

Այնուհետև խմորը բացել բարակ շերտով, բաժակով խմորից կլորակներ կտրել:

խինկալի

Յուրաքանչյուր կլորակի մեջ դնել 1թ/գ լցոն, խմորի ծայրերը բարձրացնել դեպի կենտրոն և մատներով սեղմելով փակել:

վրացական խինկալի

Եռացող թույլ աղաջրի մեջ գցել պատրաստված զանգվածն ու եփել: Ջրից հանել և մատուցել աղացած սև պղպեղով:

Որպեսզի խինկալիներն իրար չկպչեն, եռացող ջրի մեջ մի փոքր բուսական յուղ լցրեք:

Բարի ախորժակ:

Նշենք, որ այն վրացական խոհանոցի ազգային ուտեստ է, որն առաջացել է Վրաստանի Փեշավի, Մթիուլեթի և Խևսուրեթի լեռնային մարզերում, այնուհետև ճաշատեսակը տարածվել է Կովկասի մյուս շրջաններում։

Օգտակար խորհուրդներ և տարբերակներ

Խինկալին վրացական խոհանոցի ամենահայտնի և սիրված ուտեստներից է, որը ավանդաբար պատրաստվում է հյութալի մսային միջուկով, փաթաթված հատուկ, ծալքավոր խմորի մեջ։ Ճիշտ պատրաստված խինկալին ունի բնորոշ «պոչիկ», որը ծառայում է որպես բռնելու տեղ և ավանդաբար չի ուտվում։

Միջուկի հյութալիությունը մեծապես կախված է դրա մեջ ավելացվող ջրից կամ արգանակից, որը եփման ընթացքում վերածվում է համեղ արգանակի՝ խինկալիի ներսում։ Հենց այդ պատճառով է կարևոր զգուշությամբ ուտել խինկալին՝ նախ խածնելով մի փոքր անկյունից և ծծելով հյութալի արգանակը, այնուհետև ուտելով մնացած մասը։

Խմորը հունցելիս կարևոր է հասնել առաձգական, բայց ոչ շատ կոշտ հյուսվածքի, որպեսզի հեշտությամբ ձևավորվեն ծալքերը և խմորը եփելիս չպատռվի։ Մսի խառնուրդին կարող եք ավելացնել նաև մանրացված սոխ և սխտոր՝ լրացուցիչ բուրավետության համար։

Խինկալին ավանդաբար մատուցվում է առանց հավելյալ սոուսի, միայն թարմ աղացած սև պղպեղով համեմված, քանի որ միջուկի բնական հյութալիությունն ու համը արդեն բավարար են։ Պատրաստի խինկալին լավագույնս ուտվում է տաք, անմիջապես եփելուց հետո։

Կիսվեք ձեր էջում