Իմ դեմ իրականացվողը շինծու է․ Դավիթ Սանասարյան

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը անդրադարձել է իր դեմ մեղադրանքին և իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել։

«Սիրելիներ ջան

Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։

Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճանփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։

Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։

Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում։

Բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա

Դավիթ»։