Աշխարհ

Թուրքիայում արևածաղկի դաշտում մոտ 20 մետր խորությամբ փոս է գոյացել. լուսանկարներ

Թուրքիայում արևածաղկի դաշտում մոտ 20 մետր խորությամբ փոս է գոյացել. լուսանկարներ

Factor.am-ը գրում է․ Թուրքական Էսքիշեհիր քաղաքի հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական հողատարածքում մոտ 20 մետր խորությամբ և 5 մետր տրամագծով փոս է գոյացել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Էրքան Ջեյլանը՝ հողատարածքի տերը, լրագրողներին պատմել է, որ երբ եկել է իր հողատարածքում կաթիլային ոռոգման սարքավորումները հավաքելու, նկատել է, որ դրանց մի մասը բացակայում է։ Մտնելով դաշտ նա տեսել է փոսը և վախեցել։ Նա տեղեկացրել է համապատասխան մարմիններին, սկսվել է հետաքննություն։

«Եկել են Ջրային տնտեսության պետական ​​վարչության ներկայացուցիչներ։ Արևածաղկի բերքահավաքի ժամանակն է, եթե ​​չնկատեինք, կարող  էր նույնիսկ կոմբայնը ընկնել»,- ասել է Ջեյլանը։

dasht

Գյուղատնտեսության և անտառային տնտեսության տեսուչ Էնդեր Մուհամմեդ Գյումուշը  նշել է, որ սա Էսքիշեհիրում հայտնի արդեն երրորդ նման դեպքն է։ Նա նշել է, որ ֆերմերներն ամեն տարի աճեցնում են շատ ջուր պահանջող մշակաբույսեր և դա է նման խնդրի պատճառ դառնում։

«Այսուհետ մենք վերահսկելու ենք մեծ քանակությամբ ջուր պահանջող մշակաբույսերի տնկումը։ Մենք ավելացրել ենք աջակցությունը, որպեսզի ֆերմերների եկամուտները չնվազեն: Երկրի 11 նահանգներում և 51 շրջաններում ջրի սահմանափակում կա:

dasht pos

Այս ցանկում ներառված են նաև Էսքիշեհիրի 6 շրջանները։ Այն տարածքներում, որտեղ ստորերկրյա ջրերի օգտագործումը խնդիրներ է առաջացնում, կլինեն ջրի սահմանափակումներ և պլանավորված արտադրության աջակցություն: Դրա  շնորհիվ մեր ֆերմերներն ավելի շատ կվաստակեն։ Ջուրն էլ ավելի արդյունավետ ենք օգտագործելու։ Այդպիսով՝ ավելի քիչ փոսեր կտեսնենք»։

Կիսվեք էջում