Մամուլ

Էլիտար հարսանիք, որից առաջ Փաշինյանի համար հյուրերին հատ-հատ «խուզարկել» են. «Հրապարակ»

Էլիտար հարսանիք, որից առաջ Փաշինյանի համար հյուրերին հատ-հատ «խուզարկել» են

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն անգամ մտերիմների շրջապատում իրեն ապահով չի զգում։

Հունիսի 10-ին Փաշինյանն ու ՔՊ քաղաքական ողջ վերնախավը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արշակ Օրդուխանյանի որդու հարսանիքին, սակայն մինչ ռեստորան մտնելը Փաշինյանի անվտանգության աշխատակիցները մետաղորսիչով հատ-հատ ստուգել են բոլոր հյուրերին, որոնք մոտ 900 հոգի են եղել, որից հետո միայն ռեստորան է ժամանել Փաշինյանը։

ՔՊ-ական գրեթե ողջ կարկառուն կազմը ներկա է գտնվել, հարսանիքը տեղի է ունեցել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։

Խմել են Հայաստանի Հանրապետության կենացը, որի ժամանակ ՔՊ-ականները մի մարդու պես, հերթով-շարքով մոտեցել եւ վարչապետի հետ բաժակ են «խփել»»։

Նյութն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կիսվել