ՄամուլՔաղաքականություն

«Նիկոլ վարչապետ ունեցող ազգի վրա կարող են և ղժժում են բոլորը». Արմեն Աշոտյան

«Նիկոլ վարչապետ ունեցող ազգի վրա կարող են և ղժժում են բոլորը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի շուրջ հարց ու պատասխանը ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեֆ Բորելի հետ։

Այս պահին ընթացող քննարկումներն ապացուցում են, որ Եվրոպական խորհրդարանում բազմաթիվ պատգամավորներ շատ լավ են հասկանում իրավիճակը։

Հնչում են սուր հարցեր Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականության, հնարավոր սանկցիաների, ռազմագերիների մասին։

Սակայն ԵՄ գլխավոր հանձնակատարն ի ցույց է դնում ցինիկության, հարցերից փախչելու, երկդիմիության, իրեն ջրախողովակի տեղ դնելու ողջ արսենալը։ Ոչ մի հստակ պատասխան, ոչ մի շիտակ գնահատական, ոչ մի կոնկրետ հանձնառություն։

Միայն լոլոներ, անգիր արած տողեր ԵՄ մոնիթորինգային առաքելության մասին։ Ամենադառը ժպիտն առաջացրեց նրա հետևյալ միտքը. մենք խնդրել ենք Ադրբեջանին ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը, բայց նրանք մեր խնդրանքը չեն կատարել. մենք ի՞նչ անենք…

Ու սա ասում է մի կառույցի ներկայացուցիչ, որ ջանք ու միջոց չի խնայում մեկ այլ կոնֆլիկտում հստակ ռազմական, ֆինանսական, քաղաքական օգնություն ցուցաբերելու։

Մի կառույցի ներկայացուցիչ, որի հովանու ներքո Նիկոլը բանակցում է Արցախն Ադրբեջանին հանձնելու հարցը «միջազգային մեխանիզմի» ներքո։

Այս նիստը հերիք է կրկին արձանագրելու համար, որ միջազգային երաշխիք կոչվածը լինելու է Ադրբեջանի կողմից անպատժելիորեն մերժվող միջազգային «խնդրանքների» շարք։

Բա որ ասում եմ, որ Նիկոլ վարչապետ ունեցող ազգի վրա կարող են և ղժժում են բոլորը…

Mr Borell , your today’s behavior is a shame to the European Union, to the European values and to the universal justice.

I sincerely thank all honest and outspoken members of the European Parliament for their support and solidarity with the people of Nagorno Karabakh».

Կիսվել էջում