ՄամուլՇոու-բիզնես

Եվ ո՞ւմ է նա այսքանից հետո մեղադրում. Ստյոպա Սաֆարյանը՝ Սիրուշոյի «տառապանքների» մասին

Եվ ո՞ւմ է նա այսքանից հետո մեղադրում. Ստյոպա Սաֆարյանը՝ Սիրուշոյի «տառապանքների» մասին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի վերջին գրառմանը, որտեղ նա նշել է, թե անձնական դժվարությունները դեռ մի կողմ դրած՝ տարին դժվար էր, որովհետև տեղի ունեցավ ամենասարսափելին։

«Ճիշտն ասած չէի արձագանքի, եթե չլինեին Սիրուշոյի վերջին շրջանի սթորիները, ռիլզերը, որոնք ֆեյսբուքյան, ինսթագրամյան կամ յութուբյան ալգորիթմերը ցուցադրել են… Ու այդ սթորիներից կամ ռիլզերից հաստատ չես զգա, որ նա այնպիսի հոգեկան տառապանքներ կամ կտտանքներ է կրել Արցախի համար, ինչպես իր հոգեվիճակն է նկարագրել այս ամփոփիչ գրառման մեջ…

Դեռ չասած, որ վերջին աղետի’ ամենասարսափելիի մասին գրառում կատարելիս կամ դրանից առաջ պետք է հիշեր, թե ինչպես իր սկեսրարը ամուսնու հետ օգոստոս-սեպտեմբերին թևերը քշտեցին Արցախը փրկելու համար ու այնտեղ իշխանափոխություն արեցին, որին հաջորեց Ալիևի հարձակումը’ ամենատարսափելին և իրենց նշանակած անձը ստորագրեց Արցախի ինքնալուծարման “հրամանագիրը”…

Եվ ու՞մ է նա այդքանից հետո մեղադրում»:

Կիսվեք էջում