Շոու-բիզնես

Ես իսկապես ուրախացել եմ երբ 2018-ին իշխանափոխություն ա եղել. Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել անդրադառնալով ժամանակին Դուխով ֆիլմը նկահարանելու մտքին։

«Միշտ չեմ արձագանքել փողով ընդդիմադիր աշխատող մանր մարդկանց: Երևի սխալ եմ եղել։ Հորիցս ժառանգած մեծ ներքին կուլտուրան ա խանգարել:

Հիմա ակտիվացել են ընդդիմության Քոչարյանական վարչության գերազանցիկները: Այս անգամ սիրով պատասխանեմ։

Ուրեմն…

1. Ես իսկապես ուրախացել եմ երբ 2018-ին իշխանափոխություն ա եղել: Բազում անգամ եղել եմ Հրապարակում: Ինչի? Զզվել եմ (կապ չունի, որ նախագահի օրոք) հղպացած հաստավիզ դեմքերից, որոնք քաղաքի ու երկրի տեր էին խաղում:

Հիմա նրանցից շատերը իհարկե նիկոլենց մոտ «փիսո» են դարձել ու համատեղ բիզնեսներ անում, բայց դա արդեն կարևոր չի… Մյուս կողմից էլ` Մոսկվա եմ 27 տարի ապրել, նիկոլի մասին գրեթե չեմ լսել… Կարևորը` երբեք դա չեմ թաքցնել:

2. Այո… Եղել ա մտադրություն նկարահանել «Դուխով» ֆիլմ: Բայց սցենար երբեք չի գրվել` միայն միտք Էր: Վիվառոյի Վիգենի հետ ( հիշում եք չէ՞, որ «Դուխով»-ը Վիվառոյի բրենդն ա): Հետո փոշմանեցինք`պատմությունից մնաց էս պոստերը: Ուզում ե՞ք խոցել մի բանով ինչի մասին ես խոսել եմ հանրային: Ղեկավարությունը գո՞հ ա ձեր աշխատանքից:

3. Իսկ ինձ տեսել ե՞ք նիկոլենց հարսանիք կնունքներին: Ո՞չ: Իսկ ձեր որոշ դեմքերի՞ն:

4. Արա էդ ինչ մաքուր եմ ապրել, որ էս 2018-ի Դուխովից բացի էսքան տարի ուրիշ թեմա չունեք:

Հ.Գ. Լայքը եկող գնացող բան ա: Ծանր մի տարեք: Դուք ավելի լավ աշխատեք ՝ աշխատավարձից պահումներ չանեն ՝ իմ փոքրիկ խանդոտ բարեկամներ»:

Կիսվեք էջում