ՄամուլՔաղաքականություն

«Եկեք փորձենք հանդուրժող և հոգատար լինել անպապա մնացած մեր հայրենակցի նկատմամբ»․ Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ժողովուրդ ջան, եթե նկատել եք, ՀՀԿ-ից մի քառյակ պոկվեց՝ հեռուստաընկերություն գնեց (բնականաբար՝ արդար քրտինքով վաստակած հալալ-զուլալ Հայոց դրամով)։

Մի խմբակ էր պոկվեց՝ փաստաբանական թե իրավաբանական գրասենյակ ստեղծեց։ Կարճ ասած՝ խումբ-խումբ մի-մի պուճախ գտան օրերը մթնեցնելու համար։ Եռաբլուրում էլ, ինչպես նկատեցիք, Արմեն Աշոտյանն էր հանդես գալիս սեՌժիկի զավակի դերում, Շարմազանով Էդոն չկար։

Ու եթե նկատել եք, էս մեր կոմսոմոլ Էդոն այլեւս վաղուց ի վեր իր անփոխարինելի պապա սեՌժիկի գովքը չի անում, հիմա էլ դեգերում է ռքոչարյանի ոտնատակերին, բայց ոնց որ թե էդ կողմերում էլ առանձնապես մարդու տեղ չեն դնում էս մեր ջահելին։

Վայ թե Էդոն անտեր է մնացել, դրա համար է անիմաստ հեծեծում օրական մի քանի անգամ ու կախվում ոսոխ Բելին հաղթած բազմաչարչար Հայկի բթամատից։
Ինչ եմ ուզում ասել։

Ուզում եմ ասել՝ եկեք փորձենք հանդուրժող և հոգատար լինել անպապա մնացած մեր հայրենակցի նկատմամբ։

Դժվար բան է, բայց դե՝ էսպիսի՞ դժվարություններ ենք հաղթահարել»։

Կիսվեք էջում