Մամուլ

Բաքվից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը

5 ու կես տարի անց Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը:

«Ժողովուրդ ջան, բոլորիդ շնորհակալ եմ։

Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ մասին մտածում են ու իմ կողքիս են։

Իմ ընտանիքը փորձում է նորից միացնել ինձ նրանց հետ՝ 5 տարի, 2 ամիս և 4 օր հետո։

Գերությունից վերադառնալուց հետո սա ինձ համար ամենամեծ ուժն ու հույսն է։

Աղջկաս հետ 5 տարի և 6 ամիս հետո նորից տեսնվելը իմ կյանքի ամենահուզիչ պահերից մեկն էր։»,– գրել է նա:

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում