Մամուլ

Արզնի գյուղում բնակիչները վախենում են տանից դուրս գալ. «Հրապարակ»

Արզնի գյուղում բնակիչները վախենում են տանից դուրս գալ

Hraparak.am-ը գրում է․ Կոտայքի մարզի Արզնի համայնքում բնակիչները ահով-դողով են տանից դուրս գալիս։ Բանն այն է, որ այս համայնքում թափառող շների պակաս չկա, գրեթե ամեն օր շները հարձակվում են մարդկանց վրա, կծում։

Օրեր առաջ կատաղած շների հարձակմանն է ենթարկվել 84-ամյա Եվգենյա տատը, հարեւանն է հասել օգնության, փրկել նրան շների բերանից։

Եվգենյա տատը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին 4 օրում համայնքում մի քանի հոգու շները մարմանական վնասվածքներ են պատճառել։

Նրա մարմնի մի քանի հատված շները կծել են, դիմել է գյուղի բժշկական ամբուլատորիա, ներարկումներ են կատարել։

Հարցը տեւական ժամանակ է չի կարգավորվում, վարչական ղեկավարին է դիմել, ասել է՝ խնդիրն իր իրավասության դաշտում չէ․

«Ես զանգել եմ 1-02, ինձ ասել են՝ տեղյակ կպահենք Ձեզ, բայց մինչեւ հիմա որեւէ նորություն չկա։ Հիմա էլ սպասում եմ, որ ոստիկանությունը մի բանի ասի, որ տեսնենք՝ ինչ են անում։ Էրեխեքը չեն կարողանում դպրոցից դուրս գալ, մեծերն են գնում դպրոց, որ էրեխեքին տուն տանեն, հնար չկա»։

Կիսվեք էջում