Խոհանոց

Աղցան լոբով և հավի մսով

Աղցան լոբով և հավի մսով

Եգիպտացորենով և բանջարեղենով աղցանին լոբին և հավը հագեցվածություն կհաղորդեն։ Կստանաք լիարժեք ուտեստ, որը կարող է արագ հագեցնել ձեր քաղցը։

Գեղեցիկ զարդարելով, վստահաբար այս աղցանը կարելի է մատուցել տոնական սեղանին:

Աղցան լոբով և հավի մսով․ Անհրաժեշտ բաղադրիչներ

  • հավի ֆիլե 1 հատ
  • կարմիր լոբի սեփական հյութում 300 գ
  • պահածոյացված եգիպտացորեն 300 գ
  • լոլիկ 200 գ
  • պեկինյան կաղամբ 100 գ
  • յուղալի թթվասեր 50 գ
  • սխտոր 2 պճեղ
  • աղ՝ ըստ ճաշակի
Աղցան լոբով

Աղցան լոբով և հավի մսով․ Պատրաստման եղանակը`

Եփել հավի կրծքամիսը, կտրատել բարակ գեղեցիկ շերտերով։ Չինական կաղամբը մանր կտրատել։ Կարմիր լոլիկը կտրատել խորանարդիկներով։

Այս ամենը խառնել, դրա մեջ ավելացնել պահածոյացված եգիպտացորենն ու կարմիր լոբին, որոնցից պետք է նախապես քամել հեղուկը։

Իհարկե ցանկալի է կարմիր լոբին վերցնե ոչ թե պահածոյացված, այլ չորացրած գորիսի լոբի, եփելուց առաջ պարտադիր է մեկից երկու ժամ գոլ ջրի մեջ թրջած պահել, ջրաքամել, որից հետո նոր խաշել։ Այս մեթոդով խաշելու դեպքում լոբուց հեռանում են գազերն ու այն առավել արագ է խաշվում։

Լցնել թթվասերը կամ եթե տոնական սեղանի համար է, ապա մայոնեզը՝ այն առավել հագեցած և ընդգծված է համ է հաղորդում աղցաններին

Մանր կտրատած կամ ավելի լավ է ճզմած սխտորը միայն ավելի համեղ կդարձնի աղցանը։

Դե, արդեն աղ անել ըստ ճաշակի: Խառնել աղցանը և մատուցել։

Ցանկության դեպքում աղցանը կարելի է համեմել ձիթապտղի յուղով։

Աղբյուր՝ baxadratomser.am

Օգտակար խորհուրդներ և սննդային արժեք

Այս աղցանը ոչ միայն համեղ է, այլև սննդային արժեքով հարուստ։ Հավի կրծքամիսը սպիտակուցի հիանալի աղբյուր է, որը օգնում է երկարատև հագեցվածություն ապահովել։ Լոբին պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և բուսական սպիտակուց, ինչը նպաստում է մարսողության բարելավմանը։ Եգիպտացորենը հարուստ է վիտամին C-ով և հակաօքսիդանտներով, ինչը հատկապես կարևոր է սառը սեզոնին։

Աղցանը մատուցելուց առաջ խորհուրդ ենք տալիս այն որոշ ժամանակ պահել սառնարանում, որպեսզի բաղադրիչները լավ խառնվեն և համը ավելի հարուստ դառնա։ Մնացորդ աղցանը կարելի է պահել սառնարանում մինչև 1-2 օր՝ հերմետիկ փակվող տարայի մեջ, սակայն, քանի որ աղցանը պարունակում է մայոնեզ կամ թթվասեր, երկարաժամկետ պահեստավորումը խորհուրդ չի տրվում։

Եթե ցանկանում եք ավելի թեթև տարբերակ, մայոնեզը կարող եք փոխարինել բնական մածունով կամ հունական յոգուրտով, ինչը կնվազեցնի ճարպայնությունը՝ չզիջելով համի հարստության։ Աղցանին կարող եք ավելացնել նաև թարմ դանդուր, ազատքի կամ մետաքսյա սոխ՝ լրացուցիչ համային նոտա հաղորդելու համար։

Այս տեսակի աղցանները հատկապես տարածված են արագ և հագեցնող սննդի կողմնակիցների շրջանում, քանի որ դրանք համատեղում են սպիտակուցներ, մանրաթել և բանջարեղեն մեկ ուտեստի մեջ։ Նման աղցանները հարմար են նաև աշխատանքային օրվա կեսօրվա ընդմիջման կամ պիկնիկի համար, քանի որ լավ են պահպանվում տրանսպորտավորման ընթացքում և հեշտությամբ կրելի են ցանկացած տարայի մեջ։

Կիսվեք ձեր էջում