Խոհանոց

Բրոկոլիով աղցան, որը շատ սննդարար է

Bavnews.am-ը իր ընթերցողին է ներկայացնում բրոկոլիով և թարմ բանջարեղենով աղցան, որը ոչ միայն շատ օգտակար է այլև նաև դիետիկ։

Բրոկոլիով աղցանի բաղադրությունը

500 գր բրոկկոլի

Lոլիկ «Չերի»

2 մեծ պղպեղ

1 հատ սոխ

150 գր սև ձիթապտուղ

Աղ ու պղպեղ ըստ ճաշակի

1 թեյի գդալ քնջութի սերմեր

1 թեյի գդալ կիտրոնի հյութ

3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

Նշենք, որ կիտրոնի հյութի փոխարեն կարելի է ավելացնել թթվասեր, սակայն այդ դեպքում աղցանը կստացվի ավելի պակաս դիետիկ։

Բրոկոլիով աղցանի պատրաստման եղանակը

Բրոկոլիով աղցան

Խաշել բրոկկոլին, կտրատել, սոխը կտրատել օղակներով, պղպեղը կտրատել երկար շերտերով, լոլիկը նույնպես: Միավորել այդ ամենը և ավելացնել ձիթապտուղը և ձիթապտղի յուղը։

Աղը և պղպեղը`ըստ ճաշակի վերջում քնջութի սերմերով շաղ տալ:

Օգտակար խորհուրդներ և տարբերակներ

Բրոկոլին սննդային արժեքով հարուստ բանջարեղեն է, որը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, K և մանրաթել։ Այն կարևոր դեր է խաղում իմունային համակարգի ամրապնդման և մարսողության բարելավման գործում, ինչի շնորհիվ այս աղցանը հատկապես հարմար է սննդակարգին հետևող մարդկանց համար։

Ընկույզի փոխարեն կարող եք օգտագործել նաև նշիկ, արևածաղկի սերմ կամ քունջութ, ինչը կհարստացնի աղցանի հյուսվածքն ու համային պատկերը։ Եթե ցանկանում եք ավելի կծու տարբերակ, կիտրոնի հյութին կարող եք ավելացնել մի քիչ մանրացված չիլի պղպեղ։

Աղցանը մատուցելուց առաջ խորհուրդ է տրվում այն 10-15 րոպե պահել սառնարանում, որպեսզի բաղադրիչները լավ խառնվեն և համը ավելի հարուստ դառնա։ Այն կարող եք մատուցել որպես ինքնուրույն ուտեստ կամ որպես կողմնակի ուտեստ՝ ձկան, հավի կամ մսային ուտեստների հետ։

Կիսվեք ձեր էջում