Մամուլ

Ոստիկանությունը և ոստիկանապետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ․ Ոստիկանության հայտարարությունը

Ոստիկանությունը հայտարարում է, որ «ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների»:

«Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում», – ասված է հայտարարությունում:

«Ոստիկանությունը և ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ և չեն կարող սատարել որևէ կողմի», – նշված է հայտարարությունում:

Ոստիկանությունը կոչ է անում «առաջնորդվել բացառապես իրավական ու տրամաբանական այս իրողություններով և մտացածին ինչ-որ բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին լուրերով չապակողմնորոշել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»:

Կիսվել էջում