Մամուլ

«Հորոխպոր տղայա, չեմ էլ տեսել, չեմ էլ ուզում նայեմ, չեմ էլ ուզում հետաքրքրվեմ»․ Առաքել Մովսիսյան(Շմայս)

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանը դիմել է գլխավոր դատախազին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նախկին Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանին` մեղադրելով Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, ինչպես նաև իր անձին և ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մեջ:

Ինչպես հայտնի է, Միհրան Մովսիսյանը անցնում էր Հոկտեմբերի 27-ի գործով: Նա որոշ ժամանակ նաև կալանքի տակ էր: Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ: «Հորոխպոր տղայա, որը ես ընդհանրապես չեմ էլ տեսել, չեմ էլ ուզում նայեմ, չեմ էլ ուզում հետաքրքրվեմ»,-արձագանքել է Մովսիսյանը` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

Նյութը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել էջում