Մամուլ

Հերիք է ձեզ «գժի» տեղ դնեք․․․ Լռեք․․․ ինչքան հնարավոր է ձայն մի հանեք․ Արմեն Դանիելյան

Ես զարմանում եմ այն քաղաքական գործիչների վրա՝ ովքեր դեռ հայրենասիրական գաղափարներից են խոսում…

Լավ տղերք, դուք «խաբար չէիք», որ պետական բարձր պաշտոնների էին նշանակվում մութ ու մթնշաղ անցյալ ու կոռուպցիոն մեծ հակում ունեցող կիսագրագետ վաշխառուներ, անտառաճանաչ «դոկտոր» մարզպետներ ու ակնհայտ հոգեկան շեղումներ ունեցող քրեածին համայնքի ղեկավարներ… Էլ չեմ ասում միլիոնատեր օլիգարխների մասին՝ ովքեր բացահայտ հովանավորվում էին ձեր կողմից…

Իսկ գուցե այն գաղափարի մասին է խոսքը… որ իրավապահ համակարգում քիչ թե շատ բարձ պաշտոնյանները նշանակվում էին բացառապես «դաբրոյով»: Իսկ այնպիսինները, ովքեր հպարտորեն ՛՛դավանափոխ՛՛ չէին լինում կամ չէին ընդունում «սուրբ կրոնը»՝ ապօրինաբար հրաժեշտ էին տալիս պաշտոնին:

Հ.Գ. Սա չէր ձեր գաղափարը… Իսկ ավելի կոնկրետ… ջրի երես հանեք ձեր այն գաղափարակից ընկերներիին՝ ովքեր մինչ օրս սեփական ժողովրդին ունեզրկելու և աղքատացնելու հաշվին ոսկյա զուգարանակոնքերից և վանաներից են օգտվում… Եվ հերիք է ձեզ «գժի» տեղ դնեք… Լռեք… ինչքան հնարավոր է ձայն մի հանեք…

Կիսվել էջում