Շոու-բիզնես

Women’s Club-ի պրոդյուսերը՝ Սոնա Եսայանի հետ աշխատանքը դադարեցնելու պատճառի և Գրիգի բացակայութանն մասին

Women’s Club-ի պրոդյուսերը՝ Սոնա Եսայանի հետ աշխատանքը դադարեցնելու պատճառի և Գրիգի բացակայութանն մասին: Women’s сlub նախագծի նոր եթերաշրջանում դերասան Գրիգ Գևորգյանի և նրա կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի բացակայությանն ու նախագծից դուրս գալու քննարկումներին արդեն անդրադարձել ենք։

Գրիգն ասել էր, որ չի կարող բացահայտել՝ հետագայում կշարունակե՞ն համագործակցել Women’s Club-ի հետ, թե՞ ոչ։ Նա նաև նշել էր, որ «Վիտամին ակումբի»-ի մյուս նախագծի՝ Sport Club-ի առաջիկա թողարկմանը ևս հեռուստադիտողներն իրեն չեն տեսնի։ Սոնայի՝ նախագծից դուրս գալու մասին Գրիգը նախընտրել էր չխոսել։

Թեման շարունակում է մնալ քննարկման կենտրոնում։ Tert.am Life-ն այս մասին խոսել է «Վիտամին ակումբի» պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանի հետ։ Վերջինս որոշակի հստակություն մտցրեց այս հարցերում, մասնավորապես, Սոնայի հետ համագործակցությունը դադարեցրել են, Գրիգի հետ կշարունակե՞ն  համագործակցել, թե՞ ոչ, ոչինչ ասել չեն կարող։

«Ունենք պարային նոր խումբ՝ Swag art studio-ն, որի հետ համագործակցում ենք։ Պարային խումբը փոխեցինք, քանի որ նոր եթերաշրջան էինք սկսում, նորություններ պետք է անեինք, ես նախընտրում էի, որ նախագծում տղա պարողներ ներգրավվեին։ Եթե պարերը նայել եք, կարծում եմ, ակնհայտ է տարբերությունը։ Դա միայն իմ կարծիքը չէ։ Տարբերությունը գնահատել չեմ ուզում, այսպես ասեմ՝ իմ կողմից դրված խնդիրը նոր պարի խմբի պարագայում ամբողջությամբ կարատվում է,- ասաց նա, իսկ հարցին՝ Սոնայի պարի խմբի դեպքում չէ՞ր կատարվում, պատասխանեց,- Սոնայի դեպքում էլ էր կատարվում, սակայն նոր եթերաշրջանում նոր պահանջներ կային։ Դա չի նշանակում, որ նախկինը չէր կատարում խնդիրը։ Ամեն ինչ նորմալ է»։

Հարցին հետագայում կհամագործակցե՞ն Սոնայի պարի խմբի հետ, նա պատասխանեց․ «Այս եթերաշրջանում միանշանակ չենք համագործակցի, հետագայում ոչինչ եմ բացառում»։

Ինչ վերաբերում է համագործակցության դադարեցման ազդեցությանն իրենց անձնական հարաբերությունների վրա, Վլադիմիրը պատասխանեց․ «Հարաբերությունները Գրիգի հետ բացարձակ չեն տուժել, Սոնայի հետ էլ, չեմ կարծում, որ նման ինչ-որ բանից պետք է տուժեր»։

Այնուամենայնիվ, ինչու Գրիգը եթերում չէ, Սոնայի հետ համագործակցության դադարեցումը կապ ունի՞ նրա բացակայության հետ, համագործակցությունը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ, պրոդյուսերը միանշանակ չի պատասխանում։

«Ինչու եք որոշել, որ Գրիգի հետ համագործակցությունը դադարել է։ Այս պահին այդ թեմայով ոչինչ չեմ կարող ասել,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ Գրիգը ևս նշել է, որ չի կարող ասել՝ կշարունակի՞ համագործակցությունը, թե՞ ոչ, ինչը ենթադրում է, որ խնդիր կա, նա նաև հայտնել է,  Sport Club-ի առաջիկա թողարկումն ինքը չի վարելու, պրոդյուսերը արձագանքեց,- Հաջորդ թողարկումն էլ ինքը չի վարելու։ Դրանք փոխկապակցված  հարցեր են։ Իրենք նոր են ամուսնացել, նորմալ է, որ որոշակի ժամանակ դադար վերցնեն նախագծերից։ Խոսքը, հատկապես, Գրիգի մասին է։ Ինչ վերաբերում է հարցին՝ Գրիգը երբ կվերադառնա եթեր, դա ինչպես կլինի, չեմ կարող ասել»։

Դիտարկմանը, որ ինքը դադարը կապում է ամուսնության հետ, մինչդեռ նորապսակներն ավելի վաղ ասել էին, որ ամուսնությունից հետո նույնիսկ մեղրամսի չեն մեկնելու պայմանավորված աշխատանքային դադար չվերցնելով, նա պատասխանեց․ «Անկախ նրանից՝ իրենք կանխատեսում էին մեղրամսի գնալ, թե ոչ, ես ամուսնության հետ կապված  որոշակի դադար նախատեսում էի։ Կոնֆլիկտ միանշանակ չկա։ Երևի թե, կան մտածելու բաներ։ Սոնայի հետ համագործակցության դադրեցումը կապ ունի՞ Գրիգի բացակայության հետ թե՞ ոչ, ես չեմ կարող ասել։ Չգիտեմ, նա այդ թեմայով սրտնեղություն ունի՞, թե՞ ոչ։ Կարող է ունենալ, կարող է՝ ոչ։ Այդ թեմայով նա պետք է խոսի կամ ոչ»։

Այնուամենայնիվ, պրոդյուսերը նշեց, որ Գրիգի նոր «Վայ, Գրիգ, Գրիգ» նախագծի հետ «Վիտամին ակումբը» կապ չունի, դա նրա անհատական նախագիծն է։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում