ԱշխարհՄամուլ

TikTok-ի համար տպավորիչ տեսանյութ նկարահանելն ավարտվել է ողբերգությամբ

TikTok-ի համար տպավորիչ տեսանյութ նկարահանելն ավարտվել է ողբերգությամբ

Մերձմոսկովյան Բալաշիխում երկու երիտասարդներ փորձել են TikTok-ում հրապարակելու համար տպավորիչ տեսանյութ նկարել, սակայն ամեն ինչ ավարտվել է ողբերգությամբ:

ВАЗ ավտոմեքենայով իրականացվող հնարքի ժամանակ ինչ-որ բան ըստ նախատեսվածի չի ընթացել, և 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել իր 21-ամյա զարմիկին, ինչի հետևանքով վերջինը մահացել է:

vraert

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 25-ին, վարորդն արդեն մեղայական ցուցմունք է տվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Կիսվել էջում