Մամուլ

Porsche Cayenne-ի վարորդը բերման է ենթարկվել ոստիկանություն՝ պարեկին գումար առաջարկելու համար

Porsche Cayenne-ի վարորդը բերման է ենթարկվել ոստիկանություն՝ պարեկին գումար առաջարկելու համար

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում կաշառք տալու փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակառուպցիոն կոմիտե:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել, որ այդ օրը՝ ժամը 03:50-ի սահմաններում, Նոր-Նորքի վարչական տարածքում՝ Մոլդովական փողոցում, Երևանի բնակիչ, 41-ամյա Գրիգոր Մ.-ն, ծառայություն կատարող պարեկին գումար է առաջարկել:

Porsche Cayenne

Գ. Շամշյանի տեղեկություններով, պարեկի կողմից Գրիգոր Մ.-ն, ով եղել է Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով, ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, ինչից հետո, ըստ պարեկի հայտնածի, իրեն գումար է առաջարկվել, որից հետո Porsche Cayenne-ի վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր-Նորքի բաժին, ապա բաց է թողնվել:

Կիսվել էջում