Մամուլ

Nissan-ի վարորդը Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Nissan-ի վարորդը Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Կիևյան 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երիտասարդ աղջիկ հետիոտնին օգնել է տեղափոխել «Արմենիա» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Տիգրան Մանուկյանն  ու Արկադիկ Ղազարյանը։

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Գ. Գալստյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթաթության փորձաքննության. նա եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Կիսվել նյութով