ԱշխարհՄամուլ

National Geographic-ը Հայաստանը կոչում է «օկուպանտ», իսկ Արցախը՝ Ադրբեջանական տարածք

National Geographic-ը Հայաստանը կոչում է «օկուպանտ», իսկ Արցախը՝ Ադրբեջանական տարածք

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․ Հեղինակավոր National Geographic հանդեսն իր ինստագրամյան էջում հրապարակել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Խոդաֆերինի կամրջի նկարը և կից գրառման մեջ նշել.

«12-րդ դարին թվագրվող Խոդաֆերինի պատմական կամուրջը գտնվում է Ադրբեջանի Ջաբրայիլ շրջանում և կապում է Արաքս գետի երկու ափերն իրար՝ Իրան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Ջաբրայիլը Լեռնային Ղարաբաղը ջրջապատող ադրբեջանական 7 շրջաններից մեկն է, որը շուրջ 2 տասնամյակ օկուպացրել էր Հայաստանը, և վերջերս է ազատագրվել Ադրբեջանի կողմից»։

natgeo

Հրապարակման մեջ ակնհայտ զգացվում է ադրբեջանական քարոզչության և պատվերի հետքը, և մինչ Հայաստանի խղճուկ և անկարող իշխանություններն, ամեն միջոց օգտագործելով, փորձում են պահել իրենց աթոռը, Ադրբեջանն առանց որևէ դիմադրության հանդիպելու՝ իր ռազմական հաղթանակն ամրապնդում է միջազգային պատմամշակութային ամենահեղինակավոր հարթակներում։

Կիսվել նյութով