Մամուլ

Mitsubishi-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. այսօր նրա ծննդյան օրն էր

Mitsubishi-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. այսօր նրա ծննդյան օրն էր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Մհեր Մ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Մուշեղ Գ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11, Երևանի շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 06 բրիգադի անձնակազմի բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, ապա տեղում օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու:

Տեղում վաշտի հրամանատար Խաչիկ Հարությունյանը և ավագ պարեկ Ռոման Հովհաննիսյանը Դ. Նիկողոսյանի հանձնարարականով վարորդի անվտանգությունն են պահում, քանի որ մահացածի հարազատները նրան էին փնտրում, իսկ 2 վիրավորներին, որոնց օգնություն են ցուցաբերել Երևանի շտապօգնության 06-ի բրիգադի բժիշկն ու բուժքույրը, եղել են հետիոտնի հետ, ովքեր, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մահացածի քույրերն են և նշելիս են եղել մահացածի ծննդյան տարեդարձը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություննների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Հենրիկ Գրիգորյանի գլխավորությամբ:Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում