Մամուլ

Mercedes-ը վրաերթի է ենթարկել մայր ու որդու. մայրը հիվանդանոցում մահացել է

Mercedes-ը վրաերթի է ենթարկել մայր ու որդու. մայրը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 07:10-ի սահմաններում Քաղսի գյուղի գյուղապետարանի խաչմերուկում Հրազդանի բնակիչ, 51-ամյա Մանվել Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Քաղսի գյուղի բնակիչ, 30-ամյա Վահե Դ.-ին, ապա նրան պատկանող ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենան հրող Քաղսի գյուղի բնակիչ, 57-ամյա Արևհատ Դ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Մանվել Ա.-ն վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

vraert

Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ Արևհատ Դ.-ն գիտակցության չալով՝ մահացել է:

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վրաերթի ենթարկվածի մայրն էր:

Կիսվել էջում