Մամուլ

Lamborghini-ի վարորդը չի ենթարկվել պարեկների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի

Lamborghini-ի վարորդը չի ենթարկվել պարեկների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի

Shamshyan.com-ը գրում է․ Վերջին ժամանակները ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ 0-ներով համարանիշով Lamborghini-ն մակնիշի ավտոմեքենայի վարորդը հիմնականում գիշերային ժամերին մայրաքաղաքում չարամտրոեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը անհանգստություն է առաջացնում քաղաքացիների մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, երեկ՝ մայիսի 19-ին, իրականացնում են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան։ 

Կեսգիշերն անց Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ նշված ավտոմեքենայի վարորդը, դարձյալ չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, «զվռնում է» մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։ 

4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հայտնաբերում են Lamborghini-ն, կանգնեցնում նրան, վերջինս ենթարկվում է «կանգառ» հրահանգին, և երբ պարեկը մոտենում է վարորդին, որպեսզի պարզի նրա ինքնությունը, վարորդը դիմում է փախուստի։

lambo

Սկսվում է հետապնդումը, սակայն անօգուտ։ Պարեկների տեսադաշտից Lamborghini-ն կորում է։ Ժամը 04։00-ի սահմաններում պարեկներ Տիգրան Հարությունյանն ու Ծովինար Մկրտչյանը Կիևյան փողոցում նկատում են Lamborghini-ն և բարձրախոսով հորդորում են, որպեսզի վարորդը կանգնի։

Սակայն նա կրկին դիմում է փախուստի։ Ի վերջո՝ պարեկներին հաջողվում է նրան բռնել Անաստասավանում, սակայն վարորդը ավտոմեքենան թողնում և ինքը դիմում է փախուստի։

Պարեկները Lamborghini-ն տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում