Մամուլ

«KamAZ»-ի վրայից հսկայական քարը ընկել է աշխատակցի վրա․ նա մահացել է

Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «Մաստեր Մեդ» ԲԿ-ի շտապբուժօգնությունից և հայտնել են, որ կանչով մեկնել են Վաղարշապատ քաղաքի Մարգարայի խճուղի, որտեղ գերեզմանների մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 49-ամյա Մ․ Հ․-ն հանդիսանում էր «Մերի Բոյաջյան» ԱՁ-ի շրջանակներում գործող Էջմիածին-Մարգարա խճուղի հասցեում գտնվող քարի արտադրամասի աշխատանքների համակարգող։

Նա պարտավոր էր պահպանել շինարարական աշխատանքների ընթացքում աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները, սակայն չի կատարել դրանք։

Արդյունքում նույն օրը՝ ժամը 18։20-ի սահմաններում, «KamAZ» մակնիշի բեռնատարից շիրմաքարի համար օգտագործվող մեծ քարաբեկորը իջեցնելու ժամանակ այն ընկել է արտադրամասում որպես բանվոր աշխատող 56-ամյա Հրաչիկ Մ․-ի վրա։ Վերջինս տեղում մահացել է։

Կիսվեք ձեր էջում