Անչափ համեղ, փխրուն բայց փափուկ թխվածքաբլիթների պատրաստման ամենահեշտ տարբերակը
Անչափ համեղ, փխրուն բայց փափուկ թխվածքաբլիթների պատրաստման ամենահեշտ տարբերակը
Այս համեղ, փխրուն և միևնույն ժամանակ փափուկ թխվածքաբլիթները պատրաստելու համար անհրաժեշտ է․
Կարագ՝ 100 գր, շաքարավազ՝ կես բաժակ սպիտակ, կես բաժակ շագանակագույն (եթե չկա շագանակագույն, կարող եք պարզապես օգտագործել 1 բաժակ սովորական, սպիտակ շաքարավազ), ձու՝ 1 հատ, ալյուր՝ 200 գր, վանիլին, օսլա՝ կես թեյի գդալ (կրախմալ), սոդա՝ կես թեյի գդալ, աղ՝ կես թեյի գդալ, շոկոլադ՝ կամ պատրաստի մանր հատիկներով, կամ էլ կարող եք շոկոլադե սալիկը շատ մանր կտրատել։
Թխվածքաբլիթների պատրաստման եղանակը
Արդեն սենյակային ջերմաստիճանի կարագն ու շաքարավազը տրորել՝ ստանալով համասեռ զանգված,

որից հետո կարող եք ավելացնել ձուն։

Հերթը ալյուրինն է, բայց մինչ ավելացնելը, ալյուրը անցկացրեք մաղով, ավելացրեք վանիլինը, օսլան և աղը, հետո նոր լցրեք կարագով, շաքարավազով և ձվով ստացված խմորի վրա։
Խմորը բավականին պինդ է ստացվելու, այնպես որ պետք չէ խուճապի մատնվել։ Ամենավերջին բաղադրիչը՝ շոկոլադե հատիկներն են, որ պետք է ավելացնել խմորին։

Հիմա անցնենք թխման գործընթացին․ ձեռքի մեջ վերցրեք փոքրիկ գնդիկներ, կլորացրեք և շարեք ջեռոցի տապակի վրա։ Երբ ամբողջ խմորը կվերածեք գնդիկների, տեղափոխեք սառնարան, ցանկալի է գոն 1 ժամ։

Սառնարանից հանելու հետո տեղափոխեք ջեռոց և 180 աստիճանի տակ 20 րոպե թխեք։
Ահա այսպիսի թխվածքաբլիթներ են ստացվելու։

Օգտակար խորհուրդներ և տարբերակներ
Այս թխվածքաբլիթները առանձնանում են իրենց փխրուն, բերանում հալվող հյուսվածքով, որը ձեռք է բերվում կարագի ճիշտ ընտրության և հունցման ճիշտ տեխնիկայի շնորհիվ։ Կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, ոչ հալած, որպեսզի խմորը ստանա ցանկալի, թեթև հյուսվածք։
Համային տարբերակներ
Շոկոլադի կտորների փոխարեն կարող եք օգտագործել նաև չամիչ, չորացրած մրգեր կամ ընկուզեղեն՝ ստանալով նոր, հետաքրքիր համային տարբերակներ։ Վանիլի փոխարեն կարող եք ավելացնել նաև դարչին կամ նարնջի կեղևի քերած՝ լրացուցիչ բուրավետության համար։
Պատրաստի թխվածքաբլիթները լավագույնս պահվում են հերմետիկ փակվող տարայի մեջ սենյակային ջերմաստիճանում մինչև մեկ շաբաթ։ Խմորը կարելի է նաև նախապես պատրաստել և սառեցնել՝ պահելով մինչև 2-3 ամիս, ինչը հարմար է, երբ ցանկանում եք ունենալ միշտ պատրաստի խմոր անսպասելի հյուրերի համար։

