ԱշխարհՄամուլ

Google-ը շնորհավորել է ՀՀ Անկախության 27-ամյակը (լուսանկար)

Google-ը Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ ՀՀ եռագույնի պատկերով «դուդլ» է ներկայացրել:

Հայտնի է, որ որոնողական համակարգը յուրահատուկ «դուդլ»-ների միջոցով պարբերաբար անդրադառնում է պետական, միջազգային տոներին, հայտնի մարդկանց հետ կապված նշանակալի իրադարձություններին:

google

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։

Կիսվել նյութով