Աշխարհ

Google-ը նոր գրասենյակ է գնել 2,4 միլիարդ դոլարով

Ամերիկյան հայտնի կորպորացիան ավարտել է Jamestown ներդրումային ընկերության հետ կնքած գործարքը, որի համաձայն՝ Նյու Յորքում ձեռք է բերել Chelsea Market համալիրը: Այն դառնալու է Google-ի նոր գրասենյակը:

Շինությունն ունի ավելի քան 100 հազար ք/մ տարածք և արժեցել է 2,4 միլիարդ դոլար:

Համալիրն ընդգրկում է նաև մթերային շուկա, ուր ամեն ամիս հաճախում է 500 հազար մարդ:

Կիսվել նյութով