Աշխարհ

Euronews-ը փակում է թուրքերեն ծառայությունը

Euronews-ը փակում է թուրքերեն ծառայությունը

Ֆրանսիական «Euronews» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել օտարալեզու եթերները։

Մասնավորապես նշվում է, որ հեռուստաընկերությունը լիովին կդադարեցնի թուրքերեն եթերները, իսկ իտալերենով կպահպանվեն միայն ինտերնետային հրապարակումները։

«Euronews»-ի իտալերեն և թուրքերեն ծառայություններում ընդհանուր առմամբ 30 լրագրող էր աշխատում։

tv

Նշվում է, որ արդեն Euronews–ի թուրքական ծառայության մոտ 30 աշխատակցի ծանուցել են աշխատանքի դադարեցման մասին։

2021թ․ փետրվարի 9-ից որոշ արհմիությունների կոչով «Ewronews»-ի աշխատակիցները գործադուլ էին անցկացնում։ 

«Euronews» հեռուստաընկերությունը հիմնվել է 1993 թվականին և եթեր է հեռարձակվում 12 լեզվով։ Ընկերությունը 500 գրանցված աշխատակից ունի։

Կիսվել նյութով