Ինչպես պատրաստել ձուկ ամանորյա սեղանի համար․ բաղադրատոմսեր Իտալիայից

Ինչպես պատրաստել ձուկ ամանորյա սեղանի համար

Դեկտեմբերի 24-ը Իտալիայում հայտնի է որպես 7 ձկների օր։ Նրանք այս օրը պատրաստում են տարատեսակ ուտեստներ, որոնց գլխավոր բաղադրիչը ձուկն է։ Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում համեղ բաղադրատոմսեր, որոնք կարող են իրենց տեղը գտնել ամանորյա սեղանին։

Ծովամթերքները իրենց մեջ մեծ քանակությամբ սպիտակուցներ են պարունակում, ինչի շնորհիվ էլ համարվում են բավականին թանկ մթերքներ, դրանք շատ են օգտագործվում դիետաների ժամանակ՝ քիչ կալորիաներ պարունակելու շնորհիվ:

Ծովամթերքները լայն տարածում ունեն իսպանական, ֆրանսիական, իտալական և այսպես կոչված միջերկրածովային խոհանոցներում: Վերջին ժամանակներս աղ դրված և չորացված ծովամթերքները շատ են օգտագործվում գարեջրի հետ:

1․ Ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թարխունի սոուսով ձուկ՝

ձուկ իշխան 850 գրամ, աղ 500 գրամ, սպիտակուց 4 հատ, կարագ 50 գրամ, կիտրոն 0.5 հատ, թարխուն 1 փունջ, սպիտակ գինի 100 գրամ

Ինչպես պատրաստել՝

Ձվի սպիտակուցներն ու աղը լավ խառնել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, աղի մոտ կեսը տեղավորել, ձուկը դնել վրան, որովայնի մեջ աղ անել, թարխունի ճյուղ դնել, ձուկը պատել մնացած աղով, դնել նախօրոք 200 C տաքացրած ջեռոցը, եփել 20-25 րոպե:

Կապառը լցնել սոտեյնիկի մեջ, դնել կրակին. Հենց հեղուկը քաշվի`ավելացնել սպիտակ գինին, եփել` մինչև ծավալը կսկսի պակասել, քիչ քիչ կարագի կտորներ դնել, թողնել հալվեն, ավելացնել կիտրոնի հյութը, կտրտած թարխունը, աղ անել, կրակից վերցնել: Ձկան աղե պատյանը կոտրել, փափկամիսը տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, վրան լցնել սոուսը և մատուցել:

պատրաստել ձուկ

2․ ձուկ 500 գրամ, ձու 2 հատ, կանաչի (կարող է լինել համեմ կամ մաղադանոս), աղ, սև պղպեղ, ձեթ

Սապատաձկան միսը մանր կտրատել, կանաչին նույնպես: Ձուն հարել, խառնել սապատաձկանը, աղ, պղպեղ անել: Բուսական յուղով տապակի մեջ շարել կոտլետներ, տապակել 5-7 րոպե: Շրջել, տապակել ևս 5-7 րոպե:

պատրաստել ձուկ

3․Լոլիկ- 5-6 հատ, կիտրոն- 1-2 հատ, սամիթ- մոտ մեկ փունջ, թարխուն- մի քանի ճյուղ, կծու թարմ պղպեղ, կարագ- 100 գրամ, սպիտակ չոր գինի- 100 գրամ, աղ, սև պղպեղ

Հրակայուն ամանի (կարող է լինել ինչպես մետաղյա, այնպես էլ՝ կերամիկայից, կավից կամ ապակյա աման, որը թույլատրվում է դնել ջեռոցը) հատակին շարեք սամիթի մի մասը և մեկ-երկու ճյուղ թարխուն: Վրան դրեք մի քանի շերտ կտրատած լոլիկ և կիտրոնի 1-2 շերտ:

Կանաչու և բանջարեղենի վրա պետք է դրվեն ձկները, բայց այնպես, որ ձկները չդիպչեն ամանին, այլ գտնվեն սամիթա-բանջարեղենային «ներքնակի» վրա: Ձկների փորիկների մեջ և վրան աղ ու պղպեղ ցանեք, փորիկների մեջ տեղավորեք մեկական շերտ կիտրոն և լոլիկ, մեկական ճյուղ թարխուն: