Աշխարհ

Covid-19-ով հիվանդացածներն արդեն չունեն հակամարմին. նրանք կարող են կրկին վարակվել

Covid-19-ով հիվանդացածներն արդեն չունեն հակամարմին. նրանք կարող են կրկին վարակվել

Չինաստանում, որն առաջինն է տարել Covid-19 համավարակը, շատ հիվանդացածների մոտ չի հայտնվել հակամարմին:

Դա նշանակում է, որ նրանք կրկին կարող են վարակվել: Այս մասին գրում է հոնկոնգյան South China Morning Post թերթը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին, որն անցկացվել է ամերիկացի և չինացի մասնագետների կողմից:

Գիտնականները այս փաստը հայտնաբերել են Ուհանում, որտեղ առաջացել էր ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի առաջին օջախը, բռնկման ոչնչացմանը մասնակցած բժիշկների մոտ Covid-19-ի հակամարմնի թեստերի ընթացքում:

Պարզվել է, որ արտահայտված իմունիտետ ձեռք է բերել 23 հազար ստուգված բժիշկների միայն 4%-ը:

«Քիչ է հավանականությունը, որ մարդիկ ունակ են արտադրել հակամարմին, որը կերաշխավորի նրանց իմունիտետը կորոնավիրուսի նկատմամբ երկար ժամանակով»,- ասել է հետազոտությունն անցկացրած մասնագետներից մեկը:

Կիսվել նյութով